Համաճարակը սպասված մեկ տարուց երկար կտևի ՝ ԱՀԿ
Համաճարակը սպասված մեկ տարուց երկար կտևի, քանի որ ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների պահանջվող ցուցանիշ չկա,- այս մասին խուսել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Բրյուս Էիլվարդը: Նրա խոսքով, սա նշանակում է, որ Covid ճգնաժամը «հեշտությամբ կտեղափոխվի 2022 թվական»:
ԱՀԿ-ից ասում են, որ Աֆրիկայում բնակչության 5%-ից քիչն է պատվաստված, մինչդեռ մյուս մայրցամաքներում այս ցուցանիշը հասնում է 40%-ի:
Բրյուս Էիլվարդը հարուստ երկրներին կոչ է արել պատվաստանյութերի ցուցակում իրենց տեղը զիջել՝ դեղագործական ընկերություններին թույլ տալով առաջնահերթություն տալ ցածր եկամուտ ունեցող երկրներին:
«Մենք իսկապես պետք է շտապենք, հակառակ դեպքում գիտե՞ք ինչ: Այս համաճարակը կտևի ավելի երկար, քան պետք է տևեր», - ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակը: