Կառավարության կողմից հաստատված «Վրաստանի լեռնային բնակավայրերի զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության և 2024-2026 թվականների գործողությունների ծրագրում» նշված են այն գործունեության տեսակները, որոնք կունենան ֆինանսական աջակցություն:
Խոսքը վերաբերում է գեղեցկության սրահներին, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոններին, ատամնաբուժական կաբինետներին և այլն։
Ինչպես նշվում է փաստաթղթում, փոքրաթիվ, դատարկման վտանգի տակ գտնվող լեռնային բնակավայրերի շահառուները կկարողանան իրականացնել ոչ միայն խիստ կոմերցիոն բիզնես գործունեություն, այլև սոցիալական նշանակության և նորարարական նախաձեռնություններ՝ կոմերցիոն գործունեության հետ միասին։
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնց շահառուներն ունեն 9 կամ 6 ամսով (2,000 մետր և ավելի բարձրադիր բնակավայրերում) բնակվելու և լեռնային բնակավայրում մշտապես բնակվող անձի կարգավիճակ ստանալու մտադրություն։
«Նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով պետությունը կիրականացնի լեռնային բնակավայրերի համար հարմարեցված աջակցության ծրագիր, որը կներառի լեռնային բնակավայրերի թիրախային տարածքների և շահառուների տարիքային առաջնահերթությունների ապահովումը։
Աջակցության ծրագրի շրջանակում միկրո, փոքր և միջին բիզնես նախագծերի ընտրության համար նախապատվություն կտրվի երիտասարդներին և այնպիսի խոցելի լեռնային համայնքներին/մունիցիպալիտետներին, որտեղ բնակչության կրճատում և ծնելիության ցածր մակարդակ կա, 1,000 բնակչի հաշվով փոքր թվով բիզնես սուբյեկտներ կան, ինչպես նաև քիչ է աշխատատեղերի քանակը և հյուրանոցների ու այցելուների պակաս կա։ Բացի այդ, փոքրաթիվ, դատարկման վտանգի տակ գտնվող լեռնային բնակավայրերի շահառուները կկարողանան իրականացնել ոչ միայն խիստ կոմերցիոն բիզնես գործունեություն, այլև սոցիալական նշանակության և նորարարական նախաձեռնություններ՝ կոմերցիոն գործունեության հետ միասին։ Հիմնական կոմերցիոն ծառայությունների ստեղծման աջակցությունը կարևոր է, որպեսզի այդ ծառայությունների պակասը չդառնա լեռնային բնակավայրերում կյանքի համար խոչընդոտող գործոն։ Հետևաբար, ձեռներեցության խթանման աջակցության ծրագրերի շրջանակներում կաջակցվի նաև տնտեսական առումով շահավետ հիմնական ծառայությունների (օրինակ՝ դեղատուն, ավտոմեքենայի տեխնիկական սպասարկում, սրահ, ատամնաբուժական կաբինետ և այլն) ստեղծումն ու ընդլայնումը, որոնք ստեղծվելու են թիրախային մունիցիպալիտետների լեռնային բնակավայրերում։
Ֆինանսավորված ծրագրերի աջակցությամբ իրականացված նախաձեռնությունները և զբաղված երիտասարդները խթանող դեր կխաղան այս բնակավայրեր և մունիցիպալիտետներ այլ երիտասարդների ներգրավման գործում, կխթանեն այնտեղ բնակվելու և տնտեսական գործունեություն ծավալելու հետաքրքրությունը»,- նշված է փաստաթղթում։
Նշենք, որ համապատասխան որոշումն արդեն ընդունվել է։