Օդում պինդ մասնիկների պարունակության աճ է գրանցվել
Հունվարի 23-ից Վրաստանի ողջ տարածքում մթնոլորտային օդում գրանցվել է պինդ մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ։ Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ օդում պինդ մասնիկների ավելացումը հիմնականում կապված է անդրսահմանային աղտոտվածության հետ և պայմանավորված է հարավից և հարավ-արևելքից անապատային փոշու զանգվածների փոքր տարածմամբ։
«Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ազգային բնապահպանական գործակալությունը շարունակում է ավտոմատ կայանների միջոցով անընդհատ մոնիտորինգել շրջակա օդի որակը։ Ցանկացած շահագրգիռ անձ հնարավորություն ունի դիտել օդի որակի վիճակի մասին տեղեկատվություն, ինչպես նաև ստանալ առողջապահական հանձնարարականներ շրջակա օդի որակի պորտալում»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։