Այսօր՝ հունվարի 21-ին, Ախալցիխեում կանցկացվի «Ո՛չ ռուսական ռեժիմին» բողոքի ակցիան։
Մասնակիցները կհավաքվեն ժամը 18:00-ին Շոթա Ռուսթավելու արձանի մոտ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը երկրում ընթացող իրադարձությունների նկատմամբ։
Նրանց պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրությունների անցկացում և քաղաքական բանտարկյալների ազատ արձակում։ Մասնավորապես, պահանջում են ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելին, ում ձերբակալել են հունվարի 11-ին Բաթումիի ոստիկանությունում։