Թրամփի վարչակազմը քննարկում է USAID-ի կրճատումը
Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցների կրճատումը և այն Պետդեպարտամենտի վերահսկողության տակ դնելը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Հաղորդվում է, որ «Ազգային անվտանգության խորհուրդը» (NSC) այս շաբաթ քննարկումներ է անցկացրել թեմայի շուրջ, սակայն վերջնական որոշումներ չեն կայացվել:
Աղբյուրը «Reuters»-ին հայտնել է, որ Սպիտակ տունը ուսումնասիրում է իրավաբանական լիազորությունները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գործադիր հրաման օգտագործել USAID-ի անկախությանը վերջ տալու համար:
«Reuters»-ը գրում է, որ պարզ չէ՝ արդյոք Թրամփը իրավասու է նման հրաման արձակել և շրջանցել Կոնգրեսը։ Հաղորդվում է, որ կառավարության արդյունավետության նորաստեղծ դեպարտամենտի պաշտոնյաները՝ Թրամփի խորհրդական միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ, նույնպես ներգրավված են եղել բանակցություններում և այս շաբաթ այցելել են USAID կենտրոնակայան Վաշինգտոնի կենտրոնում: