Փետրվարին Վրաստանից արտաքսվել է 85 օտարերկրյա քաղաքացի
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները փետրվար ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրյա քաղաքացի։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նրանց տվյալներով, օտարերկրյա քաղաքացիների մի մասը Վրաստանը լքել է կամավոր, իսկ մի մասը՝ միգրացիայի վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ հարկադրական կարգով։
«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը, նախարարության այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, արդյունավետորեն պայքարում է անօրինական միգրացիայի դեմ երկրի ներսում։ Մասնավորապես, նախորդ ամսվա ընթացքում տարբեր երկրների 85 քաղաքացի արտաքսվել է երկրից։
Օտարերկրյա քաղաքացիների մի մասը լքել է Վրաստանը կամավոր, իսկ մի մասը՝ միգրացիայի վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում՝ հարկադրական կարգով։ Արտաքսված անձանց, օրենքի համաձայն, սահմանվել է արգելք կրկին մուտք գործելու Վրաստան։
Վրաստանից արտաքսվել են 85 քաղաքացի՝ Իրանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հորդանանի, Նիգերիայի, Ալժիրի, Չինաստանի, Հայաստանի, Նեպալի, Հնդկաստանի, Իրաքի, Եգիպտոսի, Լիբանանի, Մյանմայի, Լիտվայի, Իսրայելի և Կամերունի քաղաքացիներ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը հանդիսանում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմինը երկրի ներսում։ Նրա իրավասության ներքո է հայտնաբերել Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և իրականացնել նրանց արտաքսումը», - նշված է տարածված տեղեկատվության մեջ։