Կամրջից ավտոմեքենան ընկել է գետը, փրկարարները փրկել են վարորդին
Մետեխի կամրջից մեքենան ընկել է Քուռ գետը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ փրկարարները դուրս են բերել Քուռ գետն ընկած ավտոմեքենան և փրկել վարորդին։
Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։