Լուրեր
Բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ուսանողուհի Ախալցիխեից
Առկա տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանի շենքի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ իրավապահները երեք հոգու են ձերբակալել։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում կան Վրաստանի ազգային համալսարանի ուսանողներ, որոնք արդեն մի քանի օր բողոքի ակցիա են անցկացնում օրենսդիր մարմնի մոտ։ Նրանց թվում է նաև Ախալցիխեի բնակչուհի Թաթիա Ափրիամաշվիլին:
Ինչպես նշում են ակցիայի մասնակիցները, իրենք ցանկացել են փոքր նստարաններ տեղադրել խորհրդարանի մոտ գտնվող աստիճանների վրա, սակայն, ըստ նրանց, իրավապահներն իրենց թույլ չեն տվել դա անել։
Տարածեք :