«Էներգո-Պրո Ջորջիա»-ն տեղեկացնում է Ջավախքի բնակչությանը (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունվարի 12-ին սպասվում են հոսանքազրկումներ:
Ժամը 11:00-18:30-ը Նինոծմինդայում՝ Ազատության, Հովսեփյան, Սպանդարյան, Ռուսթավելի, Չարենց, Պուշկին, Այվազովսկի, Մարջանիշվիլի, Աբովյան և հարակից փողոցներում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: