«Երբ էկոնոմիկան հարված է ստանում, որպես կանոն, առաջին հարվածը ամպի նման ստանում է լարին»,- այսպես է գնահատում ֆինանսների նախարար՝ Իվանե Մաճավարիանը ազգային փոխարժեքի արժեզրկումը:
Ըստ Մաճավարիանի, նա հավատում է լարիի ամրապնդմանը, քանի որ էկոնոմիկան առողջ է:
«Հավատում եմ, որ լարին կշարժվի ամրապնդման ուղղությամբ: Սա միայն ներքին հույս ու հավատ չէ: Իրական տնտեսական աճը 6% գրանցվել է Հուլիս ամսին, տեսնում ենք նաև Օգոստոսը և կարող ենք մեծ հավանականությամբ ասել, որ բավականին բարձր կլինի: Սա նշանակում է, որ աշխատավայրերը չեն կորցվել, ապրանքի և ծառայությունների արտադրությունը չի նվազել, տնտեսությունը սկզբունքորեն առողջ է, և տնտեսության ուժեղությունը, անկասկած, կհանգեցնի լարիի ամրապնդմանը»,- հայտարարում է Մաճավարիանը: