Քաղաքականություն
«Հենզել Մկոյանի սկզբունքները․ ես խաբեբա և ստախոս եմ» գրությամբ Ջավախքում պաստառներ են հայտնվել
Ախալքալաքի շրջանի Կումուրդո (Գումբուրդո) գյուղում աղբարկղների վրա հայտնվել էին պաստառներ, որոնց վրա պատկերված է Հենզել Մկոյանի լուսանկարը և «Հենզել Մկոյանի սկզբունքները. Ես ստախոս և խաբեբա եմ» գրությունը:
«Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչը Ջավախքում ասում է, որ բնակչությունը դիմադրությունը տարբեր կերպ է ցուցադրում:
,,«Այդ պաստառները կան նաև Նինոծմինդայում, այսօր են զանգահարել: Մի քիչ առաջ Կարծախում էլ կար: Հենզելին բոլորը չեն պաշտում, գիտեք, և ինչ որ մեկի իր դիմադրությունը նման կերպ է արտահայտում: Նախընտրական ժամանակահատվածում, նա էր այդպես վարվում հակառակորդների հետ: Ջավախքում, ինչ որ ցանել էր վրաց երազանքը, դա էլ ստացան հիմա: Իսկապես չգիտեմ, ով է արել, չնայած փաստ է - ոմանք բարձրաձայն են պայքարում, ոմանք նման կերպ արտահայտվում»,-ասում է Արսեն Կարապետյանը:
Կառավարող կուսակցության նախարարը Ախալքալաքում բացատրում է, որ խորհրդարանի պատգամավորի վրա հարձակումները նրանից հետո հաճախացան, երբ Հենզել Մկոյանը տեղական իշխանության հետ սկսեց գյուղեր հաճախել:
«Սա քաղաքականություն է, կուսակցությունում էլ ասեցինք, որ ուշադրություն դարձնելու կարիք չկա: Եթե նայեք աշխարհի տարբեր երկրների փորձերին, ամեն տեղ այսպես է: Ով շատ բան է անում, նրան ավելի շատ հակագովազդ են անում: Պենք չէ մրջյունը փիղ դարձնել»,-9-րդ ալիքի մոտ բացատրում է Նաիր Իրիցյանը:
Կարծախում Հենզել Մկոյանի պաստառները նմանատիպ գրություններով, նաև հայտնվել էին մոտ երկու ամիս առաջ:
Տարածեք :