«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունը կդադարի այն պահին, երբ Կիևը համաձայնի Ռուսաստանի ներկայացրած պահանջներին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդ պահանջները երեքն են՝ սահմանադրորեն ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմի ռուսական պատկանելությունը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
«Ուկրաինացիներին հստակորեն ասվել է՝ այս ամենը կարող է ակնթարթորեն դադարել», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում կդադարեցվի միայն այն դեպքում, եթե ուկրաինական ուժերը դադարեցնեն ռազմական գործողությունները և համաձայնեն կատարել ապառազմականացման վերաբերյալ Մոսկվայի պահանջները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։
Տեղեկությունը տարածում է Կրեմլը։
Ըստ նրանց՝ Պուտինը վերահաստատել է Էրդողանի պատրաստակամությունը երկխոսելու ինչպես Ուկրաինայի իշխանությունների, այնպես էլ արտաքին գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար։