Մոտ ժամանակներս Բելառուսը կարող է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Համենայնդեպս, ըստ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների, հաղորդում է CNN-ը։
«Հավանականությունը, որ Բելառուսը կմտնի հակամարտություն, մեծանում է, նախագահ Պուտինը աջակցության կարիք ունի»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ներկայացուցիչը։
Բելառուսական ընդդիմության աղբյուրը միաժամանակ հայտնել է, որ մարտական ստորաբաժանումները պատրաստ են առաջիկա օրերին տեղակայվել Ուկրաինայի տարածքում։ ՆԱՏՕ-ի հետախուզության տվյալներով՝ Բելառուսի իշխանությունները հող են նախապատրաստում բելառուսական ներխուժումն արդարացնելու համար։
Ենթադրաբար, պատերազմին Բելառուսի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Մոսկվայում, քանի դեռ ապացույցներ չկան, որ բելառուսական ստորաբաժանումները գտնվում են Ուկրաինայում։
«Խոսքն այն մասին չէ, թե ինչ է ուզում Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հարցն այն է, արդյոք Պուտինը ցանկանում է տարածաշրջանում եւս մեկ անկայուն երկիր: Միջամտությունը կապակայունացնի Բելառուսը»,- հավելել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։
Maxar-ը (տիեզերական տեխնոլոգիաների ընկերություն, որը մասնագիտացած է կապի արբանյակների, Երկրի դիտարկման, ռադարների և ուղեծրային ծառայությունների, արբանյակային արտադրանքների և հարակից ծառայությունների արտադրության մեջ) հրապարակել է Բելառուսի Գոմելի շրջանի նոր պատկերներ: Ուկրաինայի զինված ուժերը Բելառուսի` Ուկրաինա ներխուժելու հավանականությունը գնահատում են բավականին մեծ։