«Ժամանակը կարճ է, պետք է արագ գործել, Կրեմլը պետք է պարտվի»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է երկրներ կործանել։
«Ժամանակը կարճ է, մենք պետք է արագ գործենք», - ասել է Զելենսկին Գերմանիայում Rammstein ձևաչափով ընթացող հանդիպման ժամանակ, որտեղ նա խոսել է տեսահաղորդակցության միջոցով։
«Կրեմլը պետք է պարտվի։ Դուք ուժեղ երկրների ուժեղ մարդիկ եք։ Ես ձեզ կոչ եմ անում ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են խլել ռուսական չարիքի ցանկացած ուժ»,- ասել է Զելենսկին։
Նա եւս մեկ անգամ կոչ է արել արեւմտյան առաջնորդներին տրամադրել Ուկրաինային անհրաժեշտ զենք՝ ահաբեկչությանը հաղթելու համար։