Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում պետնախարարը Ախալցիխեի պետական համալսարանում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ և այցելել Ծղրութի գյուղի մանկապարտեզ:
Երիտասարդության համար 2023-2024 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում պետնախարարը կարևորել է երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը խաղաղության քաղաքականության և քաղաքացիական ինտեգրման գործընթացում և նշել, որ այդ հարցում երիտասարդ սերնդի մասնակցության և դերի ամրապնդումը պետական նախարարի աշխատակազմի գերակայությունն է։
Ինտերակտիվ ռեժիմով կայացած հանդիպմանը քննարկվել են կոնկրետ նախաձեռնություններ, այդ թվում՝ պետական նախարարի աշխատակազմի երիտասարդների համար սահմանված խաղաղության մրցանակը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում։ Պետնախարարն այցելել է նաև Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծղրութի գյուղի նորակառույց մանկապարտեզ, որը նախատեսված է էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող շուրջ 90 երեխաների համար։
Թեա Ախվլեդիանին խաղալիքներ է նվիրել մանկապարտեզի երեխաներին և հանդիպում ունեցել նրանց ծնողների և ուսուցիչների հետ։ Նախարարը խոսեց յուրաքանչյուր երեխայի հետագա զարգացման համար մատչելի կրթության կարևորության մասին և ծնողներին ներկայացրեց երկլեզու կրթության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները։
Հանդիպմանը մասնակցել են Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: