Մեր կուսակցության առաջին խնդիրը Սաակաշվիլիի ազատ արձակումն է. Մերաբիշվիլի
Կարևոր չէ, թե որտեղ է ճեղքվելու ոստիկանական շղթան՝ խորհրդարանի, թե հիվանդանոցի մոտ։ Շրջանակի ցանկացած «բեկում» Սահակաշվիլիի և ողջ Վրաստանի ազատ արձակումն է», - հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին լրագրող Եվգենի Կիսելիովի YouTube-ում, մարտի 8-ի հաղորդման ժամանակ։
Հարցին, թե արդյոք բողոքի ակցիայի կարգախոսներից մեկը «ազատություն Սաակաշվիլիին» է, Մերաբիշվիլին պատասխանել է, որ իր կուսակցությունը որպես առաջին խնդիր համարում է Սաակաշվիլիի ազատ արձակումը։
«Մեր կուսակցությունը որպես առաջին խնդիր համարում է Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը, և մենք շատ ակտիվ աշխատում ենք։ Այս հանրահավաքի նպատակներից մեկը լինելու է Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումը։
Պետք է հասկանաք, որ Միխեիլ Սահակաշվիլիի ազատ արձակումը նշանակում է Իվանիշվիլիի ռեժիմի վերջը կես ժամում։ Այդ իսկ պատճառով Իվանիշվիլին մինչ այժմ պահում է Սաակաշվիլիին»,- ասել է Մերաբիշվիլին։