ԱՄՆ-ը զգուշացնում է Վրաստանի նախագահին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ իր երկիրը չպետք է օգնի Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։
«Սալիվանն ընդգծել է Վրաստանը պատժամիջոցներից խուսափելու հարթակ չդարձնելու անհրաժեշտությունը», – ասվում է ուրբաթ օրը՝ մարտի 10-ին, հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին, նրա՝ Եվրամիության անդամ դառնալուն և դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Զուրաբիշվիլիին հասկացրել է, որ Վաշինգտոնը կշարունակի աջակցել Վրաստանում ժողովրդավարությանը։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գոհ է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչից։
Մարտի 10-ին ԱՄՆ վարչակազմը և ԵՄ ներկայացուցիչները ընդլայնել են հակառուսական պատժամիջոցների խախտումները զսպելու միջոցառումները։ Նոր համատեղ միջոցառումները ուղղված են աշխարհի երրորդ երկրների լրացուցիչ կազմակերպություններին: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը տնտեսական սահմանափակումների ամրապնդման ուղղությամբ։