Ուկրաինայից Ռուսաստան բռնի տեղահանված երեխաները վերադարձել են ծնողների մոտ
Ռուսաստան բռնի տեղահանված 31 ուկրաինացի երեխա վերադարձվել է ծնողների մոտ։ Երեխաների վերադարձը հնարավոր է դարձել «Save Ukraine» բարեգործական կազմակերպության կազմակերպության շնորհիվ։ Նրանք Բելառուսի տարածքով Ռուսաստանից բերվել են Ուկրաինա։ Փրկված երեխաներից մեկն ասում է, որ իրենց վերաբերվել են «կենդանիների պես» և ասել, որ իրենց ծնողներն այլևս չեն ուզում իրենց:
Պատերազմի սկզբից ի վեր օկուպացիոն ուժերը Ուկրաինայից բռնի ուժով Ռուսաստան են տեղափոխել ավելի քան 16000 երեխայի։
Անցյալ ամիս Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երեխաների անօրինական արտաքսման և ռազմական հանցագործությունների համար: