Բենզինի և դիզվառելիքի ներմուծումն աճել է
Նավթամթերք ներմուծողների միության տվյալներով՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան բենզինի և դիզվառելիքի ներմուծումը կազմել է 275 հազար տոննա, ինչը 17,8 հազար տոննայով կամ 6,9 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այդ թվում, 2023 թվականի առաջին 3 ամիսների ընթացքում բենզինի վառելիքի ներմուծումը կազմել է 127,6 հազար տոննա, իսկ դիզելային վառելիքի ներմուծումը` 147,5 հազար տոննա։
Ըստ կատեգորիաների՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին բենզինի վառելիքի ներմուծումը կազմել է հետևյալը՝ A-91 ռեգուլյար տեսակի բենզինը՝ 76,5 հազար տոննա (60%); A-95 պրեմիում բենզին - 48 հազար տոննա (37,6%); A-98 սուպեր բենզին - 3,1 հազար տոննա (2,4%);
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին բենզինի և դիզվառելիքի ամենամեծ ծավալը ներկրվել է Ռուսաստանից՝ 232,1 հազար տոննա, որը կազմում է ամբողջ ներմուծման 84,4%-ը։