Արեւմուտքը փորձում է Ռուսաստանը բաժանել. Պուտին
Արևմուտքը փորձում է հակամարտություն հրահրել Ռուսաստանում տարբեր էթնիկ և ազգային խմբերի միջև և Ռուսաստանը բաժանել տասնյակ տարբեր պետական կազմավորումների,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հեռուստամարաթոնյան ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը դա անում է Ռուսաստանին իրեն ենթարկելու համար։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, հարձակումները ռուսական արժեքների վրա շարունակվում են։
«Արևմուտքի գործնականում ողջ զինանոցը՝ տնտեսական, ռազմական, քաղաքական և տեղեկատվական, ուղղված է մեր դեմ։ Իրականացվել է ամենաուժեղ հակառուսական քարոզչությունը: Մեր պատմության, մշակույթի և հոգևոր արժեքների վրա հարձակումները շարունակվում են»,- ասել է Պուտինը։
Այսօր G7-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։