Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել ինը դատապարտյալի
Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել ինը դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի վարչակազմը։
Ըստ նրանց հաղորդագրության՝ հինգ դատապարտյալ ամբողջությամբ ազատվել են ՔԿՀ-ում ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ ՔԿՀ-ում կրելու համար մնացած պատժի ժամկետը կրճատվել է չորս դատապարտյալի համար։
Նախագահի վարչակազմը պարզաբանում է, որ ազատված դատապարտյալներից երկուսը կին դատապարտյալ է։