Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի պատրաստման գործընթացում ենք։ Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում Եվրամիության անդամ երկրների հետ։ Մենք կքննարկենք, թե ինչպես կրճատել մնացած եկամուտը, որը Ռուսաստանը ստանում է Եվրոպայի և նրա գործընկերների հետ ադամանդի արտահանումից»,- ասել է Ֆոն դեր Լեյենը։
Նրա խոսքով, պատժամիջոցների նոր փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են «Մեծ յոթնյակի» երկրների հետ համատեղ։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է նաեւ, որ Եվրամիությունը ցանկանում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն իսկ ներդրված միջոցառումների արդյունավետությունը։