Ուկրաինայում երկարաձգվել է մոբիլիզացիան և ռազմական դրությունը
Ուկրաինայում կրկին երկարաձգվել է ընդհանուր մոբիլիզացիան և ռազմական դրությունը.
Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է համապատասխան օրենքները։
Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգվել են ևս 90 օրով։ Դրանք կգործեն առնվազն մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը։
Նշվում է, որ սա «ռուսական լայնածավալ ներխուժման» սկզբից ի վեր ռազմական դրության և մոբիլիզացիայի իններորդ երկարաձգումն է։