«Վրացական երազանքի» կուսակցության նախագահ ընտրվեց Ղարիբաշվիլին
Իրակլի Ղարիբաշվիլին համագումարում «Վրացական երազանք» քաղաքական միավորման նախագահ ընտրվեց ։
Քվեարկողները միաձայն պաշտպանեցին Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը։
«Շնորհավորում եմ պարոն Իրակլիին և շնորհակալություն հայտնում վարչապետի պաշտոնում եռամյա պաշտոնավարման համար, որը մեծ հաջողություններ է բերել մեր երկրին»,- համագումարում ասել է Իրակլի Կոբախիձեն։
«Պարագրաֆ Թբիլիսիում» հյուրանոցում ընթանում է կուսակցության ութերորդ համագումարը։
Հաջորդ նստաշրջանի համար նախատեսվում է խորհրդարանում հաստատել նոր վարչապետին և կառավարության կազմը։
Կառավարական փոփոխություններն անհրաժեշտ եղան այն բանից հետո, երբ հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց վարչապետի պաշտոնը լքելու իր որոշման մասին։