Այսօր խորհրդարանի պալատում գործում է անվտանգության դեղին մակարդակ
Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին։
Ինչպես նշել են խորհրդարանում, ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ։
«Վրաստանի խորհրդարանի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N1/259/23 հրամանի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի պալատում անվտանգության կանոնները հաստատելու մասին, սույն թվականի ապրիլի 17-ին սահմանվել է անվտանգության դեղին մակարդակ։ Այցելուների մուտքը խորհրդարանի պալատ արգելված է:
Նախատեսվող խորհրդարանական միջոցառումներին (ներառյալ հանձնաժողովների նիստերը) կընդունվեն միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձինք:
Սահմանափակումը չի տարածվում հեռուստատեսային հեռարձակողների/հեռուստամեդիա օբյեկտների հավատարմագրված լրագրողների վրա։
Նշված միջոցառման նպատակն է ապահովել աշխատանքային և անվտանգ միջավայր Վրաստանի խորհրդարանի պալատում»,- ասված է Վրաստանի խորհրդարանի հայտարարության մեջ։