Կոչ եմ անում Վրաստանի խորհրդարանին չեղարկել այս օրենքը՝ Մեծ Բրիտանիայի պետնախարար
Մեծ Բրիտանիան աջակցում է նախագահ Զուրաբիշվիլիի՝ արտաքին ազդեցության մասին օրենքի վրա վետո դնելու որոշմանը, սոցցանցում գրում է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Նուսրաթ Ղանին։
«Այս օրենքը դեմ է Վրաստանի բնակչության եվրաատլանտյան նկրտումներին։ Ես կոչ եմ անում Վրաստանի խորհրդարանին չշրջանցել վետոն և չեղարկել այս օրենքը»,- գրել է Նուսրաթ Ղանին X-ում։