Վետոն կտապալվի սահմանված կանոններով՝ «Վրացական երազանք»
«Վրացական երազանք»-ը հայտարարում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վետոն հաջորդ նստաշրջանում կտապալվի:
«Վետոն, ինչպես նախատեսված է վրացական օրենսդրությամբ, սահմանված կանոններով կչեղարկվի հաջորդ նստաշրջանի շաբաթվա ընթացքում»,- այսօր կայացած ճեպազրույցում ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Սալոմե Կուրասբեդիանին։
Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլին նույնիսկ տեսական շանս չի թողել՝ շարունակելու քննարկումը, ինչպես նաև դժվար է ասել, որ Վենետիկի հանձնաժողովի այսօրվա եզրակացությունը իրավաբանորեն հիմնավորված փոփոխությունների հնարավորություն է թողնում։
«Օրեր առաջ մենք վետո ստացանք Սալոմե Զուրաբիշվիլիից, ով, ըստ էության, նույնիսկ տեսական շանս չթողեց, որ քննարկումը շարունակվի։ Դժվար է ասել, որ այս եզրակացությունը, որին այսօր բոլորս իմացանք, որևէ ռացիոնալ և իրավաբանորեն հիմնավորված փոփոխությունների հնարավորություն է թողնում, քանի որ այդպիսիք չեն ներկայացրել, թեև պետք է նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին բացարձակապես փակել է և տարածությունն իր վետոյով նույնիսկ տեսական հնարավորությունը ոչնչացվել է»,- ասաց Սալոմե Կուրասբեդիանին։