Խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն
Խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։
Վետոյի հաղթահարմանը կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ չորսը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։
Սալոմե Զուրաբիշվիլին դրան ավելացրել է ընդամենը մեկ հոդված, ըստ որի՝ օրենքը գործում է միայն մեկ օր, իսկ երկրորդ օրը կորցնում է իր ուժը։ Խորհրդարանը լիագումար նիստում արդեն քննարկում է նախագահի վետոյի հարցը։
Մայիսի 14-ին խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։
Օրենքը նախատեսում է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ»՝ արտերկրից ստացված որոշակի եկամուտով՝ ավելի քան 20 տոկոսով։
Երրորդ ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար տերության շահերն իրականացնող կազմակերպություն», պետք է գրանցվի հանրային ռեգիստրում համանուն տվյալների բազայում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։
Միաժամանակ կազմակերպությունները պարտավորություն կունենան ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։ Օրենքի նախագիծը Արդարադատության նախարարությանը լիազորում է ցանկացած պահի իրականացնել հարցի ուսումնասիրություն և ուսումնասիրություն-մոնիթորինգ՝ «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպությանը» բացահայտելու նպատակով։