Եվրամիությունում այսօր քննարկվում է Վրաստանի հարցը
Այսօր Լյուքսեմբուրգում կկայանա Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը, որը կնախագահի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Եվրամիության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ դաշինքի ԱԳ նախարարները քննարկում են Վրաստանի հարցը և քննարկում երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները։
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Արեւմտյան Բալկանների հետ կապված հարցեր։