Հայաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին պաշտոնական այցով կայցելի Վրաստան։
Այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Կքննարկվեն երկու երկրի միջև առկա համագործակցությունը և Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրով որոշված համագործակցության ուղղությունները։
Զրույցը վերաբերելու է տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացներին։ Հանդիպումից հետո կտրվեն մամուլի հայտարարություններ։
Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետի և Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ։
Այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին։