ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից
Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից։
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ քաշել իր զորքերը, որոնք տեղակայված են Վրաստանում՝ առանց վերջինիս համաձայնության։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի անբաժան մասն են, թեև 16 տարի գտնվում են ռուսական օկուպացման տակ։ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալան։