«Վրացական երազանք»-ի 22 դելեգատների թվում են Սամցխե-Ջավախեթիից գործող պատգամավորները
«Վրացական երազանք» ընտրական շտաբի ղեկավարը, վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանական ընտրություններում ներկայացրեց կուսակցության 22 դելեգատ: Սամցխե-Ջավախեթիում նա ներկայացրեց գործող պատգամավորներին՝ Ախալցիխե-Բորջոմի-Ասպինձա-Ադիգենի շրջաններից՝ Անտոն Օբոլաշվիլին, Ախալքալաք-Նինոծմինդայից՝ Սամվել Մանուկյանը:
«Բոլոր ներկայացուցիչները ներկայացված կլինեն «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակում՝ անցողիկ տեղերում: Հետևաբար, մենք կապահովենք, որ հաջորդ գումարման խորհրդարանում, բոլոր քաղաքներն ու տարածաշրջանները կունենան իրենց ներկայացուցիչը, մասամբ կվերացվի այն թերությունը, որը կապված է մեծամասնական համակարգի չեղարկման հետ», - ասաց Կոբախիձեն:
Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, կուսակցությունը իրավունք ունի կուսակցական ցուցակ կազմելիս, սահմանել թեկնածուին 30 շրջաններից որևէ մեկի ներկայացուցիչ՝ որպես պատգամավորի թեկնածու: Մասնավորապես, այդ կուսակցական ցուցակում թեկնածուի ազգանունի և անվան դիմաց նշվում է այն շրջանի համարը, որի ներկայացուցիչ թեկնածուն սահմանված է: Այս փոփոխություններին երրորդ ընթերցմամբ աջակցեցին 15 մայիսին:
«Դելեգատները» ընտրական ցուցակում մեծամասնականի այլընտրանքն են, քանի որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները ամբողջությամբ համամասնական համակարգով կանցկացվեն:
Սակայն, դեռևս հայտնի չէ, թե կուսակցական ցուցակում այս կամ այն ներկայացուցիչը որ տեղում կլինի և արդյոք կմտնի խորհրդարան, նույնիսկ այն դեպքում, եթե իր կուսակցությունը հաղթի տվյալ շրջանում: Իրակլի Կոբախիձեն ասաց, որ այսօր ներկայացված ներկայացուցիչները կուսակցության «անցողիկ ցուցակում» կլինեն: