Երկրները գտնվում են 2-րդ համաշխարհային պատերազմի շեմին. Ռուսական դումա
Ռուսաստանի Դուման հայտարարում է, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Դումայի պատգամավոր, Անվտանգության հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմեթը նշել է, որ արևմտյան երկրները, զենք մատակարարելով Ուկրաինային Ռուսաստանի վրա հարձակվելու համար, իրականում աշխարհը հասցրել են Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։
«Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է, որի մեկնարկի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են արևմտյան երկրները»,- ասել է Շերեմեթը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները փաստացի իրավունք են տվել Ուկրաինային հարձակվել Ռուսաստանի վրա, մինչդեռ իրենք «թաքնվել են խամաճիկ Կիևի ռեժիմի թիկունքում»։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորներն արդեն վերահսկում են Կուրսկի շրջանի 82 բնակավայր։ Նրա խոսքով՝ օգոստոսի 6-ից ուկրաինացի զինվորները մտել են Ռուսաստանի տարածք 35 կիլոմետր խորությամբ և վերահսկում են 1150 քառակուսի կիլոմետր տարածք։