Zolotaya Korona-ի միջոցով Վրաստանում դրամական փոխանցումները վերականգնվել են
Zolotaya Korona-ի միջոցով Վրաստանում դրամական փոխանցումները վերականգնվել են։ Վրացական բանկերում գործարքները դադարեցվեցին օգոստոսի 24-ին, իսկ պատճառը նշվեց այն, որ ընկերությանը հասցեագրված էին ամերիկյան պատժամիջոցներ, որոնց համաձայն՝ արգելվում է բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների հետ։
Ինչպես Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեն բացատրեց, ռուսական համակարգից դրամական փոխանցումների դադարեցումը ավելի շատ տեխնիկական բնույթի էր, քանի որ ընթացքի մեջ էր Zolotaya Korona-ի հետ կապված ընկերությունների կապի ստուգումը պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ։ Նրա խոսքով՝ հետազոտությամբ հաստատվել է, որ նշված համակարգը կապ չունի պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ, ուստի փոխանցումներն էլ վերականգնվել են։
«Շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցավ խափանում։ Տեղի էր ունենում Zolotaya Korona-ի հետ կապված ընկերությունների կապի ճշգրտում պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ։ Հետազոտությունը ավարտվել է, և նրանց հետ Zolotaya Korona-ի կապը չի հաստատվել։ Ուստի այժմ համակարգը գործում է սովորական ռեժիմով։ Այս խափանումը կապված էր ավելի շատ տեխնիկական բնույթի հետազոտության հետ», - ասում է Ալեքսանդր Ձնելաձեն։
Նշենք, որ Unistream-ից և Contact-ից հետո, Zolotaya Korona-ն երրորդ ռուսական դրամական փոխանցումների համակարգն էր, որից փոխանցումները դադարեցվեցին (ժամանակավորապես)։
Unistream-ը Վրաստանում փոխանցումները դադարեցրել էր 2023 թվականի սեպտեմբերից, իսկ Contact-ը՝ 2024 թվականի մարտից։
Ինչ վերաբերում է Zolotaya Korona-ին, նրա միջոցով երկրում գումարի փոխանցումը արդեն վերականգնվել է։ 2024 թվականի վերջին, հուլիսի վիճակագրության համաձայն, Zolotaya Korona-ին բաժին էր ընկնում ընդհանուր դրամական փոխանցումների 23.6%-ը և Վրաստանից փոխանցումների 33.9%-ը։ Մասնավորապես, Վրաստանի ազգային բանկի տվյալներով, հուլիսին Zolotaya Korona-ի միջոցով երկրում փոխանցվել է 70.276 մլն դոլար, իսկ արտերկիր փոխանցվել է 11.355 մլն դոլար։