1 000 լարի թոշակ՝ «Ուժեղ Վրաստանի համար» կուսակցության հանդիպումն Ախալցիխեում
«Ուժեղ Վրաստան» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են Սամցխե-Ջավախեթիի բնակիչների հետ։ Կոալիցիայի առաջնորդ Փիքրիա Չիխրաձեն իր թիմակիցների հետ Ախալցիխեում անցկացրել է ճեպազրույց, մինչ այդ հանդիպել քաղաքի բնակիչների հետ և ներկայացրել նախընտրական ծրագիրը։
Կոալիցիայի ծրագրի՝ «Իլիայի ճանապարհի» համաձայն, ընտրություններում հաղթանակի դեպքում, նրանք բնակչությանը խոստանում են ստեղծել 200,000 նոր աշխատատեղ, իրականացնել մեգա նախագծեր տնտեսական աճի համար, երիտասարդներին առաջարկել վճարովի պրակտիկաներ, իսկ թոշակառուներին՝ 1,000 լարի կենսաթոշակ։
Այսօր ևս նախատեսված են հանդիպումներ Ադիգենի ավանի, ինչպես նաև Ուդե և Արալի գյուղերի բնակիչների հետ։ «Ուժեղ Վրաստանի համար» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջագայությունը կավարտվի Բորջոմիում։