Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին
Նոյեմբերին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ կհաստատվի Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման փուլային ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է երեկ: Բացի այդ, նոյեմբերին մեր նախագահության ընթացքում մենք կհաստատենք ԵՄ-Հայաստան գործընկերության ժամանակացույցը», – նշել է Սիյարտոն:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ընդլայնում է իր օրակարգը ԵՄ-ի հետ։
Հուլիսի 1-ին ԵՄ Խորհրդի նախագահությունը վեց ամսով անցել է Հունգարիային։