Միխեիլ Սաակաշվիլին օրական 30 անգամ էր մահանում. Կախա Կալաձե
Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման հետ կապված «գործը» կեղծ է,- Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է նախկին նախագահի բժիշկ Միխեիլ Սաակաշվիլիի N100 ձևաթղթի վերաբերյալ համապատասխան հարցին։
Իր իսկ պարզաբանմամբ՝ ընտրությունների օրվա մոտենալուն զուգընթաց նմանատիպ հայտարարություններն ու կեղտը կակտիվանան, բայց ի վերջո երկրում խաղաղությունը կհաղթի։
«Ընդհանուր առմամբ, Սաակաշվիլիի առողջության վատթարացման հետ կապված «գործը» կեղծ է։ Հիշում ենք, թե ինչ քարոզարշավ էր ընթանում՝ արտասահմանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններով ու կոչերով էին հանդես գալիս։ Անգամ բանտից ազատելու բանաձևեր են ընդունել և ասում էին, որ վիճակը ծանր է։ Նա օրական 30 անգամ էր մահանում, և մենք գիտենք իրականությունը։ Ամեն տեսակի կեղտ կօգտագործեն ընտրությունների համար: Նմանատիպ հայտարարություններ ու հարձակումներ կլինեն։ Այնուամենայնիվ, երկրում, անկասկած, խաղաղությունը կհաղթի»,- ասել է Կախա Կալաձեն։