«Վրացական երազանքն» նվագում և պարում է ռուսական երաժշտության տակ - Նախագահ
Արևմտյան առաջնորդներին հետաքրքրում է, «ինչպես դարձավ «Վրացական երազանքը» Մոսկվայի հրահանգների կատարող և երբ վերածվեց հակաարևմտյան ուժի», - ասում է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է, որ «Վրացական երազանքի» ռետորիկան հիշեցնում է Սովետական Միությունը:
«Այն, ինչ «Վրացական երազանքը» ասում է ընտրությունների ընթացքում, թե իշխանական թիմը, ամեն ինչի հակառակ, գնում է դեպի Եվրոպա, նույնպիսի սուտ է, ինչպիսին Սովետական Միությունում էր: Այն ժամանակ Սովետական Միությունը պնդում էր, որ ինքն է ժողովրդավարական և իրեն էր վերագրում այն ամենը, ինչ իրականում գտնվում էր Արևմուտքում: Նույնն է այսօր՝ «մենք էլ երկիրը կտանենք դեպի Եվրոպական միություն»: Ո՞ւր ես տանելու, երբ բոլորը քեզ ասում են, որ այս կերպ՝ ռուսական օրենքներով և այլ կանոններով, գործընկերներին ամեն օր վիրավորելով ու հորինված «պատերազմի կուսակցությամբ», դու ոչ մի կերպ չես կարող մտնել ԵՄ: Սակայն այս պատուհանը դեռ բաց է վրաց ժողովրդի համար, որն ունի հնարավորություն, ինչպես պահանջում է ժողովրդավարությունը, ընտրություններում արտահայտել իր կարծիքը:
Գործընկերներին շատ հարցեր կան այն մասին, թե երբ փոխվեց այն իշխանությունը, որը եկել էր իշխանության 2012 թվականին և ինչպես հանկարծ դարձավ Մոսկվայի հրահանգների կատարող: Դա դժվար է բացատրել:
Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում մարդկանց գլխում, ով ումից է կախված և ինչու: Կամ ինչ են այն անտեսանելի թելերը, որոնք կապում են որոշ մարդկանց Մոսկվայի կամ Մոսկվայի որոշ շրջանակների հետ, բայց փաստն այն է, որ արդեն երկու տարուց ավել Վրաստանը հետևում է ռուսական սցենարներին», - ասել է Զուրաբիշվիլին TV Pirveli-ի եթերում:
Սալոմե Զուրաբիշվիլին նշում է, որ Վրաստանի գործող իշխանությունը «նվագում և պարում է ռուսական երաժշտության տակ»: