Վրաստանը կկորցնի 121 միլիոն եվրո օգնությունը ԵՄ-ից. ԵՄ գրասենյակ
Վրաստանը կկորցնի 121 միլիոն եվրո օգնությունը ԵՄ-ից երկրում ժողովրդավարության անկման արդյունքում, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը՝ հիմնվելով Եվրոպական Հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության (DG NEAR) վրա:
Տեղեկատվության համաձայն, կկորցվի 2022 և 2023 թվականներից մնացած գումարները, որոնք ուղղակիորեն նախատեսված էին կառավարության համար:
«Ամեն տարի հատկացված գումարները ամբողջությամբ չեն ծախսվում նույն տարում, հետևաբար 2022 և 2023 թվականներից մնացած գումարները, որոնք ուղղակիորեն նախատեսված էին կառավարության համար, կկորցվեն»:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2022-2024 թվականներին ԵՄ-ից «121.3 միլիոն եվրո դադարեցվել/վերաբաշխվել է ժողովրդավարական ստանդարտների հետ կապված հետընթացին ի պատասխան, հատկապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որը ուղղված էր Վրաստանի քաղաքացիական հասարակության և մեդիայի դեմ: 2022 թվականին հատկացված գումարներից դադարեցվել/վերաբաշխվել է 12 միլիոն եվրո, 2023 թվականից՝ 72 միլիոն, իսկ 2024 թվականից՝ 37.3 միլիոն եվրո»,- նշվում է տեղեկության մեջ: