Զուրաբիշվիլին այլևս չի լինի նախագահ, նա ստիպված կլինի հեռանալ իմպիչմենտի կարգով - Վրաստանի վարչապետ
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը երբ նշանակվի, հաջորդ իսկ օրը Զուրաբիշվիլին այլևս չի լինի նախագահ, նա ստիպված կլինի հեռանալ իմպիչմենտի կարգով, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, Սահմանադրությունը խախտած նախագահը պետք է հեռանա հենց իմպիչմենտի միջոցով։
«Սա ընտրություններից առաջ կատարվող քարոզչական հնարքներ են, սակայն այս ամենը ոչ մի արժեք չունի, այդ թվում՝ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական վարկանիշի և ամբողջ «կոլեկտիվ ազգային շարժման» վարկանիշի նկատառումով։ Ես ուզում եմ հիշեցնել, որ արդեն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, կախված նրանից, թե երբ կկայանա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, հաջորդ իսկ օրը Սալոմե Զուրաբիշվիլին այլևս չի լինի նախագահի պաշտոնում։ Նա ստիպված կլինի հեռանալ նախագահի պաշտոնից իմպիչմենտի կարգով», – նշել է Կոբախիձեն։