Հորինված տոնակատարություններ և «Երազանքի» թաքնված քարոզարշավը - «Այ Ֆակտ»-ի հետազոտությունը
«Վրացական երազանքը» ընտրություններին նախորդող շրջանում օգտագործում է մշակութային միջոցառումները՝ ժողովրդի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով: Համերգները կուսակցության համար ռազմավարական գործիք են ընտրողի հետ փոխհարաբերություններում, - ասված է «Այ Ֆակտ»-ի կողմից հրապարակված նյութում, որը պատրաստել է հետաքննող լրագրողների միությունը՝ նախընտրական շրջանի դիտարկման արդյունքում:
«Այ Ֆակտ»-ը նախընտրական շրջանում ուսումնասիրել է օգոստոսի 1-ից հոկտեմբերի 1-ը տեղի ունեցած և նախատեսված 67 միջոցառում: Նրանց 49 տոկոսը նվիրված է քաղաքների կամ ավանների օրերի տոնակատարություններին: Օրինակ, նշվում են Մառնեուլոբան, Գարդաբնոբան, Ադիգենոբան և այլն: Բոլոր քաղաքների օրվան նվիրված միջոցառումները նախատեսված են սեպտեմբերին և հոկտեմբերին, այդ թվում և այն միջոցառումները, որոնք վերջին տարիներին, հիմնականում, օգոստոսին կամ նոյեմբերին էին տեղի ունենում:
Վրաստանում «Ադիգենոբան» և «Մառնեուլոբան» նախկինում չէին նշվում: Դրանք հորինել է «Վրացական երազանքի» կառավարությունը և առաջին անգամ անցկացրել 2023 թվականին: «Ադիգենոբայի» համար, որի տոնակատարության համար 2023 թվականին բյուջեից ծախսվել է 45 000 լարի, այս տարի այդ գումարը աճել է մինչև 79 100 լարի: Դրանից 13 500 լարի ծախսվել է մունիցիպալիտետի կողմից միայն հյուրասիրության սեղանի և հանդիսավոր ընթրիքի վրա: Ճաշացանկում ոչ միայն տեղական Մեսխեթյան գինին էր ներառված, այլ նաև ապոխտի խինկալին և լոկոկինան:
2022 թվականին Ադիգենի քաղաքապետ Գոչա Քիմաձեն ասում էր, որ «Ադիգենոբան» նշվելու է ամեն տարի մայիսի 14-ին, Թամարոբա տոնի օրը:
Սակայն «Ադիգենոբա 2024»-ը նշվել է ոչ թե մայիսի 14-ին և ոչ էլ Ոսկե ամրոցում: Հանդիսավոր միջոցառումները տեղի են ունեցել սեպտեմբերի 28-ին Ադիգենի ավանում: Տեղի ձեռներեցների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքի հետ մեկտեղ, կազմակերպված էին նաև մանկական և ժամանցային տարածքներ: