«Գնում ենք Լիլոյի շուկա» - Սամցխե-Ջավախեթիից «Վրացական երազանքի» աջակիցները ուղևորվել են Թբիլիսի
«Գնում ենք էքսկուրսիայի, ազգականի մոտ Թբիլիսի, Լիլոյի շուկա», - ասում էին քաղաքացիները, ովքեր Ախալցիխեից գնացել ենմայրաքաղաք՝ «Վրացական երազանքի» ամփոփիչ միջոցառմանը: Նրանք որպես այցի պատճառ նշում էին տարբեր տարբերակներ, բացի իշխող կուսակցության աջակցող ակցիայից: Շատերը թաքնվում էին և փորձում խուսափել տեսախցիկներից:
Հավաքված քաղաքացիների մեծ մասը պետական պաշտոնյաներ էին: Ախալցիխեի քաղաքապետի խոսքով՝ նրանք ինքնակամ էին արտահայտել Թբիլիսի մեկնելու ցանկությունը և վերցրել էին մեկօրյա արձակուրդ: Քաղաքացիների տեղափոխումը կազմակերպում էին մունիցիպալիտետի ղեկավարները՝ քաղաքապետը, սակրեբուլոյի (խորհրդի) նախագահը և նրանց տեղակալները:
Տեղակալներից մեկը բարձրանում էր միկրոավտոբուսներ և լուսանկարներ էր անում ներսում գտնվողների, որպեսզի ֆիքսեր, թե ով է գնում ակցիային: «Վրացական երազանքի» տեղական առաջնորդների խոսքով՝ Ախալցիխեից մայրաքաղաք գնացել է 1500 մարդ:
Բացի Ախալցիխեից, ակցիայի համար Թբիլիսի են գնացել նաև այլ մունիցիպալիտետներից՝ տարածաշրջանի այլ բնակավայրերից, որոնց մեծամասնությունը կրկին պետական պաշտոնյաներ և այլ աշխատակիցներ էին: