Ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, կանցկացվեն նոր ընտրություններ, ով հաղթի՝ կհաղթի. Գվարամիա
«Այս երկրում ընտրությունների արդյունքները կչեղարկվեն, կանցկացվեն նոր ընտրություններ, ով հաղթի՝ կհաղթի, և դա «Վրացական երազանքը» չի լինի, կտեսնեք», - այս մասին «Կոալիցիա փոփոխությունների համար» առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով, երբ իշխանությունը փոխվի, ամեն ինչ հետաքննվելու է։ Գվարամիայի խոսքով, «անօրինական ընտրությունները նշանակում են երկրում ժողովրդավարության տապալում՝ մեկ անգամ և ընդմիշտ»։
«Ուղիղ կարող եմ ասել, որ այս խորհրդարանը անօրինական է։ Մենք բոլորս համաձայն ենք սրա շուրջ։ Երեկ հայտարարություն արեցինք մանդատներից հրաժարվելու մասին։ Ընդհանրապես չենք մասնակցի այս խորհրդարանի աշխատանքներին, և հենց որ ցուցակների դուրսբերումը հնարավոր լինի, քանի որ դա հնարավոր է միայն արդյունքների ճանաչումից հետո, այդ ցուցակները նույնպես կհանենք, քանի որ դրա շուրջ համընդհանուր համաձայնություն կա։
Կեղծիքներն իրականացվել են «կարուսելի» միջոցով։ Միևնույն մարդը տարբեր տեղամասերում էր քվեարկում, և կարուսելի նոր ձևն էր, երբ երկու բյուլետեն էին տալիս «քոցերի» աջակիցներին», - ասել է Գվարամիան։
Նաև, ընդդիմադիր քաղաքական գործիչը նշում է, որ «Սալոմե Զուրաբիշվիլին այս պահին այս երկրի պատմական առաջնորդն է, ով մեզ տանում է դեպի Եվրոպա»։