Միայն օտար երկրների վրա հույս դնելը սխալ է. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում անդրադառնում է «Միացյալ ազգային շարժման» ակտիվին։
Ինչպես գրում է Սաակաշվիլին, պայքարի նոր, վճռական փուլում կուսակցության փորձն անգնահատելի է, և նրա դերը պետք է լինի կենտրոնական։
Միացյալ ազգային շարժման ակտիվ. Իմ հավատարիմ ընկերներ, ընտրությունները կեղծվել են մեզ համար, հատկապես մեզ համար։ Միևնույն ժամանակ, ես շատ հպարտ եմ, թե ինչպես է մեր կուսակցությունը պայքարել ընտրություններից առաջ և ընտրությունների օրը։ Մենք իսկապես ունենք չափազանց ընդունակ կազմակերպություն՝ շատ հետաքրքիր երիտասարդական թիմի համալրմամբ: Ընկերնե՛ր, մյուս կողմում ռուսական համակարգն է, բայց պայքարի այս նոր, վճռական փուլում մեր փորձն անգնահատելի է, և մեր դերը պետք է լինի կենտրոնական։ Հիմա միայն օտար երկրների վրա հույս դնելը սխալ է, մենք պետք է համակարգվածություն ունենանք այլ քաղաքական ուժերի հետ, բայց գլխավորը ժողովրդի վրա կենտրոնանալն ու հրատապ բազմաթիվ գործողություններ կազմակերպելն է»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։