Իրակլի Կոբախիձեն կրկին վարչապետի թեկնածու է լինելու
Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու։
Այս մասին քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն։ Հավանաբար առանձնակի անակնկալ չի լինի, որ Բիձինա Իվանիշվիլին որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Իրակլի Կոբախիձեին։ Բնականաբար, դրան լիովին աջակցեց Քաղաքական խորհուրդը»,- նշել է Մդինարաձեն։