Ուկրաինայի մարզերում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի իշխանությունները Կիևում և 10 այլ մարզերում օդային տագնապ են հայտարարել։ Բնակիչներին հորդորում են գնալ ապաստարաններ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Չերկասի, Չեռնիգովի, Սումիի, Պոլտավայի և Ռիվնե շրջաններում հրթիռային հարվածի սպառնալիք կա։
Ավելի վաղ Կիևում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 20-ին դադարեցրել էր աշխատանքը՝ մոտալուտ օդային հարձակման սպառնալիքի պատճառով։
Ուկրաինայում իրենց դեսպանատները ժամանակավորապես փակելու որոշում են կայացրել նաև Իսպանիայի, Իտալիայի և Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները։