Վրաստանի կառավարությունը հրաժարվում է ԵՄ-ի հետ բանակցություններից և բյուջետային դրամաշնորհներից
«Որպեսզի այս հարցերը ոչ ոք չկարողանա օգտագործել վրաց ժողովրդի դեմ շանտաժի գործիք դարձնելու համար, մենք որոշում ենք կայացրել մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չդնել Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը։ Նաև, մինչև 2028 թվականի վերջ հրաժարվում ենք ԵՄ-ի կողմից տրամադրվող ցանկացած բյուջետային դրամաշնորհից», - այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ, որն անցկացվեց խորհրդարանական մեծամասնության և կառավարական թիմի միջև հանդիպումից հետո։
Կոբախիձեի խոսքով, բանակցությունների բացումը ներկայումս օգտագործվում է որպես շանտաժի և հասարակության պառակտման գործիք, ինչպես նախկինում կիրառվում էր թեկնածուի կարգավիճակի հարցի դեպքում։
«Որոշում ենք կայացրել մինչև 2028 թվականի վերջ օրակարգում չդնել Եվրամիության հետ բանակցությունների բացման հարցը։ Նաև, մինչև 2028 թվականի վերջ հրաժարվում ենք ԵՄ-ի կողմից տրամադրվող ցանկացած բյուջետային դրամաշնորհից», - նշել է վարչապետը։
«Կտրականապես անընդունելի է, որ Եվրամիության ինտեգրումը դիտարկվի որպես ողորմություն», - ասել է Կոբախիձեն, ով քննադատել է նաև Եվրոպական խորհրդարանին Վրաստանի հարցով բանաձևի ընդունման համար։