Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ իրավապահները բերման են ենթարկել 43 անձի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով մանր խուլիգանության համար։
Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանրահավաքի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։
Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 32 իրավապահ, որոնցից 13-ին անհրաժեշտ է եղել վիրաբուժական միջամտություն։