Թող Եվրամիությունը մեզ առաջարկի, մենք կստորագրենք՝ Մդինարաձե
Մինչև 2028 թվականը բանակցությունների հարցը չենք բարձրացնի, թող դնեն սեղանին, և մենք կստորագրենք այն ցանկացած պահի,- գրում է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն սոցիալական ցանցում:
«Չորս տարի շարունակելու ենք ինտենսիվ աշխատել Ասոցացման համաձայնագրով և Ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված եվրոպական պարտավորությունների կատարման ուղղությամբ, սակայն բանակցությունների բացման հարցը օրակարգում չդրվի, որպեսզի ոչ ոք չօգտագործի այս թեման որպես շանտաժի գործիք։ Եթե նրանց կողմից նման որոշում լինի, թող դնեն այն սեղանին, և այն կստորագրվի այսօր։
Ավելի հակիրճ՝ մենք հարցը չենք բարձրացնի մինչև 2028 թվականը, թող դնեն սեղանին և ցանկացած պահի կստորագրենք։
Կարծում եմ, որ դժվար չէ հասկանալ:
Բռնությունը դատապարտելի է և կտրականապես անընդունելի բացարձակապես բոլորի նկատմամբ՝ լինի դա ոստիկան, լրագրող, թե որևէ այլ քաղաքացի։
Միևնույն ժամանակ, անբարոյական է միայն բողոքել և «անհանգստանալ» լրագրողի նկատմամբ կիրառված բռնության դեմ այն մարդկանց կողմից, ովքեր չեն նկատել «Իմեդի»-ի լրագրողի վրա հարձակումը, նրա մասնագիտական գործունեությանը միջամտությունը և ծայրահեղ վիրավորանքը»,- գրել է Մամուկա Մդինարաձեն։