Ցույց Վիլնյուսում՝ Լիտվայի աջակցությունը Վրաստանին
Վիլնյուսում տեղի է ունեցել Վրաստանի համերաշխության ցույցը։ Այս մասին սոցցանցում տեղեկություն է տարածում Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլյոնիսը։
«Վիլնյուսում համերաշխության ակցիա՝ Լիտվայի անկեղծ աջակցությունը հայտնելու Վրաստանի մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր պայքարում են ռուսական երազանքի, վրացական մղձավանջի դեմ և իրենց արժանի տեղի համար Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում»,- գրել է Պավիլյոնիսը։